«Առավոտից Գիշեր Ռեստորաններում Տժժում Են, Մաշնեքի Մեջ Մագը Քոքած ՑԸքցԸքում Են, Սիրածների Հետ Սաունաներում Ու Դաչաներում Թալանած Փողերով Կայֆավատ Լինում Են, Բայց․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Առավոտից գիշեր ռեստորաններում տժժում են, մաշնեքի մեջ մագը քոքած ցԸքցԸքում են, սիրածների հետ սաունաներում ու դաչաներում թալանած փողերով կայֆավատ լինում են, բայց հենց մտնում են Ֆեյսբուք` դառնում են 3-մանեթանոց լացողներ՝ հիմա էլ երևի ռուսներից պատվեր են ստացել, որ պիցցա լափողներ վարձեն ու Մեդիա դաշտում Հայաստանի Անկախության տոնախմբությունը դարձնեն քննադատական թեմա, ու մեղադրեն Իշխանությանը։

Թե բա մենք պատերազմի զոհերի ցավով ողբում ենք, իսկ դուք տոնախմբություն եք անում։

Չէ սա իրոք արդեն ողբերգություն է, երբ հանուն Հայաստանի Անկախության հայը զոհաբերում է իր կյանքը, ու շարունակում է զոհաբերել, որպեսզի պահպանի իր անկախությունը, իր երկրի պետականությունը, բայց նրա զոհվելու փաստը շահարկում են հանուն այլ շահի, սա իրոք աղետ է, չէ՞ որ Զինվորի համար ևս տոն է իր երկրի անկախությունը։

Չէ՞ որ ցանկացած ոք օտար թշնամու հետ կռվել է, որպեսզի իր ազգականն ու հայրենակիցը ուրախ ապագա ունենա, երջանիկ կյանք ունենա, ապրի անկախ և երջանիկ, ուստի մենք ինչքան երջանիկ լինենք, ինչքան շատ տոներ ու տոնական առիթներ նշենք, մեր յուրաքանչյուր Զոհված հայրենակից կամ ազգական, երկնային արքայությունից ավելի երջանիկ կլինի, որ տեսնի իր ազգին երջանիկ, այլ ոչ թե ողբալիս։

Դե իրոք բավական է համացանցը դարձնեք ողբալու միջավայր, 1915 թ-ից ողբում ենք, բայց իրականում հոգով ցավողներին համացանցում դժվար թե տեսնեք, նրանք ի հակառակ շատերի, համացանցում երջանիկ են, բայց ոգով խոհեմ ու կարեկցող, փիառչի ողբացողներ, ողբամ Ձեզ վրա, ես խղճում եմ Ձեզ։

Հ.Գ. Հայաստանում այլևս պետք է միշտ լինեն տոնակատարություններ, մեծ միջոցառումներ, ազգը պետք է միշտ ժպտա, ապրի անկախ և ուրախ, չուզողներին և չարախոսներին, խորհուրդ կտամ գնան բաքու և այլևս սրտաճմլիկ ստատուսներով չփորձեն մարդկանց զգացմունքների հետ խաղալ։

Ի հակառակ շատերի և համացանցից դուրս, մենք Զոհվածի անմահ հերոսների հիշատակը հարգել գիտենք, նրանց պարկեշտ ծնողների դեմ խոնհարվել գիտենք, հարգել ու գնահատել գիտենք, ու ի հակառակ շատերի, հնարավորության դեպքում ոչ փիառվելով նրանց նկատմամբ մաքսիմալ աջակցություն հայտնել էլ գիտենք, էնպես որ վեր ընկեք տեղներդ։ Ժողովուրդ ջան, տաք հագնվեք ու առողջ եղեք, ՀԴՄ-ներն էլ չմոռանաք։