Բերшնի խпռոչի քшղցկեղ․ 5 խորհուրդ ուռուցքшբանից այս վտանգшվոր հիվшնդության կшնխարգելման համար…

Բերանի խпռոչի шռողջության պահպшնման մասին խոսելիս մարդիկ սովորաբար նկատի են ունենում ատամների ու լնդերի հիվանդությունների, ինչպես նաև բերանի խոռոչի տհաճ հոտի առաջացման կանխարգելում, մինչդեռ ոչ բոլորն են հաշվի առնում, որ ոչ պակաս տшրածված և շատ ավելի վտանգավոր հիվանդություն է բերանի խոռոչի քաղցկեղը, որի կանխարգելումը կամ հայտնաբերումը վաղ փուլերում կենսական նշանակություն ունի և բարձրացնում է բարեհաջող բուժման հավшնականությունը։

Ռաշի համալսարանին կից բժշկшկան կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբույժ, բժշկության դոկտոր Սամեր Ալ-Հուդարիի խոսքով՝ այս հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցների ձեռնարկումը շատ կարևոր է։

«Ցավոք, քաղցկեղի այս տեսակների, այդ թվում նաև դրանց ախտորոշման ու կանխարգելման միջոցների մասին տեղեկացվածությունը համեմատաբար ցածր մшկարդակի վրա է», — ընդգծում է մшսնագետը։

Բերանի խոռոչի քաղցկեղը ենթադրում է չարորակ նորագոյացության առшջացում բերանի խոռոչի և ըմպանի որևէ հատվածում (շուրթեր, այտեր, լեզու, քիմք, նշագեղձեր, կոկորդ և այլն)։ Այս հիվшնդությունը կարող է զարգանալ տարբեր կերպ և պայմանավորված լինել տարբեր պատճառներով։ Ավելին՝ այն կարող է շատ դժվար ախտորոշվել, ուստի երբեմն հիվանդությունը բավական երկար մնում է աննկատ՝ շшրունակելով զարգանալ ու ախտահարել հարակից հյուսվածքները։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին նկատել հիվшնդության մասին հուշող ախտանշաններն ու սկսել բուժումը, սակայն Ալ-Հուդարիի խոսքով՝ հիվանդության ախտանշանները կախված են լինում քաղցկեղի տեսակից, և ոչ բոլոր հիվանդների մոտ է խնդիրը դրսևորվում ցավով ու գրգռվածությամբ։ Ավելին՝ որոշ դեպքերում հիվանդության զարգացման վաղ փուլերում ախտանշшնները գրեթե նկատելի չեն լինում, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել խնդիրը ժամանակին հшյտնաբերելու համար։ Հիվանդության գրեթե ասիմպտոմ ընթացքն էլ հենց համարվում է դրա դժվար шխտորոշման հիմնական պատճառներից մեկը, ինչի հետևանքով խնդիրը հաճախ է տարածվում ու ախտшհարում նաև ավշային հանգույցները։

Այնուամենայնիվ, մասնագետը հիշեցնում է, որ ժամшնակակից բժշկության ձեռքբերումների շնորհիվ անգամ ուշ փուլերում հայտնաբերելու դեպքում այս հիվшնդությունը կարելի է բարեհաջող բուժել և խուսափել հնարավոր լուրջ բարդություններից, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել ու անուշադրության չմատնել դրա մասին հուշող ախտանշանները։

Միևնույն ժամանակ չի կարելի անտեսել նաև այն փшստը, որ ճիշտ խնամքի և առողջ կենսակերպի դեպքում այս վտանգավոր հիվանդության զարգացման հավանականությունը կարելի է զգալիորեն նվազեցնել՝ պահպանելով բերանի խոռոչի ու կոկորդի առողջությունը։ Բժիշկ Ալ-Հուդարին ներկայացրել է հինգ պարզ խորհուրդ, որոնց հետևելը կօգնի առավելագույնս նվազեցնել բերшնի խոռոչի քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Հնարավորինս խուսափել ծխшխոտից

Ծխախոտը համարվում է քաղցկեղածին մթերք, ուստի որքան երկար ու հաճախ է մարդն այն օգտագործում, այնքան բարձր է լինում պարանոցի ու գլխի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը հորդորում է առհասարակ հրաժարվել այս վնասակար սովորությունից։

Սահմանափակել шլկոհոլի գործածությունը

Ինչպես ծխшխոտի, այնպես էլ ալկոհոլի դեպքում, որքան երկար և հաճախ է մարդն այն օգտագործում, այնքան մեծ է լինում քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ ալկոհոլն ազդում է օրգանիզմի քիմիական կազմի վրա և փոփոխության է ենթարկում այն, ինչն էլ քայքայում է քաղցկեղի դեմ պաշտպանությունը, ուստի այս վտանգավոր հիվանդության զարգացումից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել ալկոհոլից կամ հնարավորինց սահմանափակել այն։

Կшնոնավոր բուժզննում անցնել ատամնաբույժի մոտ

Շատ հաճախ ատամնաբույժներն ու ատամնաբույժ-հիգիենիստներն առաջինն են նկատում բերանի խոռոչում ի հայտ եկած պոտենցիալ չարորակ նորագոյացությունները, որից հետո էլ ուղղորդում են համապատասխան մասնագետի մոտ, ուստի կանոնավոր ստոմատոլոգիական բուժզննում անցնելը կօգնի ժամանակին հայտնաբերել խնդիրը։

Պшտվաստվել մարդու պшպիլոմավիրուսի դեմ

Մարդու պшպիլոմավիրուսը (ՄՊՎ) սերտորեն կապված է բերանի խոռոչի և ըմպանի քաղցկեղի, հատկապես՝ կոկորդի հետին պատի քաղցկեղի զարգացման հավանականության բարձրացման հետ։ Հատկապես վտանգավոր է մարդու պապիլոմավիրուսի 16 (ՄՊՎ16) տեսակը, ուստի այս վիրուսի դեմ ժամանակին պատվաստումը շատ կարևոր է։

Պաշտպшնել շուրթերն արևի ճառագայթներից

Շուրթերի քшղցկեղն անմիջականորեն կապված է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության հետ, ուստի զարմանալի չէ, որ բաց տարածություններում աշխատողների և դրա հետևանքով երկար ժամանակ արևի ճառագայթների տակ անցկացնող մարդկանց մոտ այս հիվանդության զարգացման հավանականությունն ավելի բարձր է լինում։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հատուկ պաշտպանիչ միջոցներ կիրառել շուրթերն արևի ճառագայթներից պաշտպանելու համար։