Բժիշկների խորհուրդը: Ո՞ր մթերքն է պարտադիր օգտագործելուց առաջ լվանալ, որը՝ ոչ…

Բժիշկների պնդմամբ՝ օգտագործելուց առաջ անպայման պետք է լվանալ բոլոր մթերքները, անգամ՝ ընկուզեղենն ու չրերը։Իսկ մրգերի և բանջարեղենի մասին ավելորդ է անգամ ասելը։

Բժիշկները նշել են մթերքները, որոնք լվանալու կարիք չունեն։Հավկիթը հատուկ թաղանթ ունի, որը ձևավորվում է հակաբակտերիալ մշակումից հետո, որին ենթարկվում է մթերքը խանութերում հայտնվելուց առաջ։

Սնկերը խորհուրդ է տվրում պարզապես խոնավեցնել եփելուց առաջ։Փորձագետների կարծիքով՝ միսը լվանալ պետք չէ, քանի որ միկրոօրգանիզմները կարող են տարածվել խոհանոցում։ Դրանց ոչնչացման համար ջերմային մշակումը միանգամայն բավարար է։