Ես 15 տարեկան էի, Սիրուշոն 14, սենյակի ամենափոքրերն էինք. Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք ու փորձում իրար ճանաչել… Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը գրում է.

Սա Կապուտակ Սևանն է, ետևում նշված է այն սենյակը, որտեղ ամեն ամառ հանգստանում էր Արթուր Գրիգորյանը՝ իր շուրջ համախմբելով մի խումբ տաղանդավոր երգիչների, ստեղծագործողների…

Ամեն երեկո նրանք բոլորը հավաքվում էին Գրիգորիչի սենյակում ու միասին խաղեր խաղում, զրուցում… Ես ևս առիթ ունեցա մի քանի անգամ եղբորս հետ լինել այդ սենյակում եւ հենց այդտեղ ծանոթացանք Սիրուշոյի հետ: Ես տասնհինգ տարեկան էի, Սիրուշոն 14, սենյակի ամենափոքրերն էինք. Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք ու փորձում իրար ճանաչել: Շնորհակալ եմ, որ 2001-ի ամռանը մեզ հյուրընկալեցիք Ձեզ մոտ, ինչի շնորհիվ էլ սկիզբ դրվեց այն ընտանիքի, որն այս նկարում է…

Հիմա մեր երեխաներին ենք ցույց տալիս այդ պատշգամբը և նրանց ենք պատմելու, թե ինչ մեծ տաղանդ էր այդտեղ բնակվում, ով իր ահռելի մեծ ավանդն ունի հայ մշակույթի մեջ: