Ծովախեցգետնի ձողիկներով նոր, թարմացնող ու շատ համեղ աղցան, որ գարնան շունչ կբերի ձեր սեղանին
Առաջարկում ենք պատրաստել ծովախեցգետնի ձողիկներով և թարմ վարունգով աղցան, որը դուր կգա ձեր ընտանիքի անդամներին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
ծովախեցգետնի ձողիկներ՝ 500գ
եփած ձու՝ 5 հատ
պահածոյացված եգիպտացորեն՝ 1 տուփ
թարմ վարունգ՝ 200գ
մայոնեզ
պինդ պանիր՝ 100գ
սխտոր՝ 3 պճեղ
թարմ սամիթ՝ 1 կապ
Պատրաստման եղանակ.
Ծովախեցգետնի ձողիկները կտրատել փոքր խորանարդիկների: Նույն ձև կտրատել նաև վարունգը: Ձուն և պանիրն անցկացնել քերիչով: Եգիպտացորենը լցնել խորը տարայի մեջ:
Այստեղ ավելացնել ձողիկներն ու վարունգը, ձուն և պանիրև: Ճզմել սխտորը և մայոնեզի հետ միասին ավելացնել մյուս բաղադրիչներին:
Մանր կտրատել կանաչին, ավելացնել աղցանին և լավ խառնել:
Աղցանը պատրաստ է, բարի ախորժակ: