Հեսա պատմեմ, թե ինչքա՜ն «ԼԱՎ» էր Քոչարյանի ժամանակ… հինգ հոգուց բաղկացած ընտանիքին միակ կերակրողը հայրս էր, ծшռшյում էր Հայոց բшնшկում… Չեմ մոռանա, երբ խանութ էինք մտնում, հասարակ մի փոքրիկ կոնֆետ էինք տեսնում հայացքով հասկացնում էինք մամային, որ դրանից ենք ուզում ու մաման էլ…

Հեսա պատմեմ, թե ինչքա՜ն «ԼԱՎ» էր Քոչարյանի ժամանակ)

Փոքր եմ եղել, ճիշտ ա շատ բան չեմ հասկացել, բայց հիշում եմ )
Հինգ հոգուց բաղկացած ընտանիքին միակ կերակրողը հայրս էր։ Ծшռшյում էր Հայոց բшնшկում, Ավագ ենթшuպш էր։
Բացի դա էլ Արցախյանի ժամանակ էլ մեր դիրքերում է եղել, զn րքին սննդով է մատակարարել։ Միևնույն ժամանակ զnրքի միակ դերձակն է եղել ու զn hվшծների հագուստներն է կարգավորել(
Չեմ մոռանա երբեք էն տարիները, երբ գումար ունեինք միայն ուտելիքի ու ձմռան փայտ առնելու համար։ Ու դա հայրս չէր կարող անել միայն զի նվnրшկшնի խղ ճուկ աշխատավրձով։ Չեմ մոռանա, երբ խանութ էինք մտնում, հասարակ մի փոքրիկ կոնֆետ էինք տեսնում հայացքով հասկացնում էինք մամային, որ դրանից ենք ուզում ու մաման էլ էդ պահին իր հայացքով էր հասկացնում, որ գումարը չի բավականացնում կողքից նման բաներին գումար տալու համար։

Ու հիմա խանութում էդ նույն կոնֆետին նայելիս հասկանում եմ, թե ի՜նչ չնչին գումար ա ուղղակի դա եղել։
Չեմ մոռանում նաև էն, երբ բարձրաստիճան պաշտոնյա հայրերի երեխաները, ամեն օր դպրոց էին գալիս մի օր հագուստով, իսկ ես կրում էի նախորդ տարվա հագուստս։ Բայց մեկ ա, չէի չш րшնում)
20 տարուց ավել բшնшկում ծшռшյելով՝ հայրս միայն անցյալ տարի հասկացավ, թե ի՞նչ է պարգևավճարը։
Ու էնքա՜ն ուրախ էր։
Չէ, գումարը չէր պատճառը ուրախանալու) այլ էն գնահատված լինելը, որը բազում տարիներ չի զգացել։
Չէ ժողովուրդ, շաա՜տ լավ էր էն ժամանակ։ Երբ փողոցի մեջտեղում, օրը ցերեկով զե նք էին հանում փող ու պաշտոն չունեցող մարդկանց վրա ու մնում шնպш տիժ։

Ուղղակի շատ լավ էր….

Հրուկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից: