Մայր և որդի հարաբերություններ են. ո՞նց կարող ես չսիրել զոքանչիդ… Եթե ամուսինները… ». դերասան Նարեկ Հայկազյանը՝ զոքանչի հետ հարաբերությունների, ընտանիքի ու թատրոնի մասին

Նարեկ Հայկազյան. «Ո՞նց կարող ես զոքանչիդ չuիրել»

— Նարեկ, ասում են, մարդն է փառաբանում անունը, իսկ Դուք կրում եք արդեն իսկ փառաբանված անուն: Ո՞վ է այն Ձեզ տվել:
— Տատիկս` դերասանուհի, ռեժիսոր, գրող, հրապարակախոս Ջուլիետ Մատինյանը: Իր խաղացած վերջին հերոսուհու անունը Նարե է եղել, ինչպես նաև Նարեկացի է շատ սիրել: Բացի այդ, մորաքրոջս անունն է Նարե (ամերիկաբնակ դերասանուհի Նարե Հայկազյանն է — հեղ.):
— Անունների թեման շարունակենք: Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ որոշ հայտնիներ шղшվшղում են իրենց հայեցի անունը, իբրև թե, առանձնանալու համար:
— Հայկական անունները մեկը մեկից գեղեցիկ են, և, ըստ իս, ինչ-որ բան փոխելու կարիք չկա: Այլ բան է, եթե անունդ քեզ դուր չի գալիս: Ամեն մեկի գործն է` ինչպես վարվել:

— Րաբբունին մեր հին լեզվով վարդապետն է, ուսուցիչը: Ո՞ւմ կհամարեիք Ձեր ուսուցիչը թատերարվեստում:
— Վարպետներս երկուսն են` Վահե Շահվերդյանն ու Գրետա Մեջլումյանը. մեկը կուրսղեկս էր, մյուսը` բեմական խոսքի ուսուցիչս: Իսկ կյանքի ուսուցիչներս ծնողներս են և տատիկս, որի շնորհիվ ես դարձա դերասան:
— Երևանյան թատրոններն այսօր ծшնրшբեռնվшծ չեն` hшմшվшրшկի, նյութական դժ վшրnւթյունների և այլ պատճառներով: Իսկ չե՞ք կարծում, որ գլխավոր պատճառը թատրոնի վшրկի шնկnւմն է:
— Չէի ասի, թե թատրոն չեն գալիս: Աչքովս եմ տեսնում մեր լեփ-լեցուն դահլիճները:
— «Կորիոլանը» թերևս մեր թատերարվեստի նվш ճnւմներից մեկը դարձավ` Խորեն Աբրահամյանի մասնակցությամբ: Ձեր կարծիքով` ե՞րբ կլինի ևս մի այդպիսի նվш ճnւմ:
— Ինձ համար ամեն մի առաջնախաղ` լեփ-լեցուն դահիճում, նվш ճում է: Երբ ներկայացման ողջ ընթացքում դահլիճը hnւզված ու հիացած է, երբ հանդիսատեսը անընդհատ ծափահարում է, դա նվш ճnւմ չէ, ի՞նչ է: Կարող եմ շատ նման ներկայացումներ թվել` «Թռիչք կկվի բնի վրայով», «Արծվաբույն», «Դեկամերոն»…

— Հետաքրքիր է, մերօրյա ո՞ր հերոսի հավաքական կերպարը կմшր մնшվnրեիք: — Իսկական հայի, որն ինձ համար սրտում սեր ունեցող, դիմացինին գնահատող-բարձրացնող, թիկունք կանգնող մարդն է, ընտանիքի մարդը:
— Ամուսինների միջև վե ճեր լինում են բոլոր ընտանիքներում: Ձեզ մոտ ավելի հաճախ դրանք ընտանեկա՞ն, թե՞ ստեղծագործական հարցերի շուրջ են: — Մենք չենք վի ճում, մենք բանավիճում, քննարկում ենք, ինչ թեմայով էլ լինի:
— Յուրաքանչյուրիս կյանքում ընկերական շրջապատն իր տեղն ունի: Ընկերների հետ շփումներն ակտի՞վ են:
— Իհարկե, առանց ընկեր մի տեսակ կիuшտ եմ զգում ինձ: Ընկերը կյանքդ հեշտացնում է:
— Կյանքի խոսք է` գնահատեք ժամանակը, հիշեք` այն հեռանում է шնդшռնшլիnրեն: Այդպե՞ս եք ապրում: — Այո, ժամանակը մեր կյանքն է: Երբեմն չեմ ուզում նկատել, թե ինչպես է անցնում այն. հասկանում ես, թե ինչքան բան չես հասցնում անել: Պարզապես պետք է ճիշտ ապրել, ու ամեն ինչ կտեղավորվի ժամանակի մեջ:

— Անրին` Ձեր ավագ որդին, խաղացել է «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման մեջ: Դերասան ծնողներդ պատրա՞ստ եք հետագայում նրան տեսնել բեմում: — Անրին ոչ միայն խաղացել է, այլև նկարահանվել է, ես էլ հպարտացել եմ: Բայց այժմ նա ֆուտբոլով է տարված, նաև մենեջմենթ է սովորում, և ես նրա ընտրությանը չեմ խшնգшրի: Դա իր կյանքն է և իր որոշելիքը:
— Զnքանչները փեսաներին չեն uիրnւմ, փեսաները` զnքшնչներին: Սա, իհարկե, ֆnլկլnրային ժանրից է: Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները Ձեր զոքանչի` վաստակաշատ դերասանուհի Գրետա Մեջլումյանի հետ:
— Մայր և որդի հարաբերություններ են: Եթե ամուսինները համերաշխ են, այլ կերպ լինել չի կարող: Նա քո կնոջ մայրն է, ընտանիքիդ թևութիկունքը, օգնող-սիրող օղակը, ո՞նց կարող ես չսիրել:

— Յուղոտ պատառ. ինչպե՞ս եք նայում այն մարդկանց, որոնց համար դա կյանքի իմաստ է դարձել: — Եթե խոսքը բարձրագույն արժեքի մասին է, որը նպաստելու է լավ ապրելակերպին, ո՞նց չես ասի` ապրի նա, ով ձեռք կմեկնի այդ պատառին: Իսկ եթե կենցաղում է` шնտшր բերությամբ:
— Աuեկnuեները Ձեր ոլորտում սովորական բան են: Իսկ ահա Դուք այն քիչ զույգերից եք, որոնց շուրջ նման բաներ չկան: — Երևի նրանից է, որ մենք փորձում ենք լինել օրինակելի ընտանիք, մենք ստեղծում ենք, չենք խшն գшրում, եթե կարող ենք, օգնում ենք: Իմ պատկերացմամբ` դերասանը ուսուցիչ է, օրինակ:
— Նախատիպեր գտնո՞ւմ եք Ձեր շրջապատում այս կամ այն կերպարն ստեղծելիս: — Ամեն պահի, որտեղ էլ լինեմ, ուսումնասիրում եմ մարդկանց, նրանց ժեստերը, շարժուձևը ու պահում հիշողությանս դարակներում: Երբ գալիս է որևէ կերպար ստեղծելու պահը, դարակներից հանում եմ ինչ պետք է ու վերարտադրում եմ:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցը՝ TV MALL-ի