Միհրանի Ու Արփիի Որդու Քավորի Ընտրությունը, 1-Ամյակն Ու Ատամհատիկի Արարողությունը և Ընտրած Մասնագիտությունը

iPress.am- Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը իրենց որդու 1-ամյակի օրը մկրտելու են նրան:

Ավելի ուշ զույգը հրապարակումներ արեց մկրտությունից՝ հաստատելով մեր տեղեկությունները։

Ծնողները փոքրիկ Ռոբերտին մկրտել են Էջմիածնի սուրբ Շողակաթ եկեղեցում, որտեղ նախընտրել էին նաև պսակադրվել:

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ փոքրիկի կնքահոր պարտականությունները ստանձնել է ձեռնարկատեր Գուրգեն Իսրայելյանը, որն Ամերիկայի Միացյալ Նահանգներից է:

Արարողությունից հետո նրանք խնջույք են կազմակերպել երևանյան ռեստորաններից մեկում: Փոքրիկ Ռոբերտը նաև մեծ տորթ ու տարոսիկներ է ունեցել:

Խնջույքին երգել են Գրիշա Աղախանյանը, Էրիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, Ալլա Լևոնյանը, Արփի Շահնուբարյանը: Նրանց հյուրերի թվում են եղել Արթուր Գրիգորյանը, Մանե Գրիգորյանը, Թելման Խաչատրյանը, Ավետ Բարսեղյանը և այլք։

Միհրանն ու Արփին կազմակերպել են նաև փոքրիկի ատամհատիկի արարողությունը: Ռոբերտն ընտրել է ֆուտբոլիստի մասնագիտությունը: