Մի փոքրիկ դրվագ իմ եւ Նիկոլի «խիստ անձնական» կյանքից (Աննայի ականջը խուլ)։ Պատմեմ, ծիծաղենք եւ Փաշինյանը հետևություններ անի… Մարինա Խաչատրյան

Մարինա Խաչատրյանը գրում է. Մի փոքրիկ դրվագ իմ ու Նիկոլի «խիստ անձնական» կյանքից (Աննայի ականջը խուլ)։ Պատմեմ, ծիծաղենք եւ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ը հետևություններ անի։

Կար ժամանակ, երբ Նիկոլը սպա ռնում էր, թե սևազգեստներին փռելու է ասֆալտին։ Էնքան ասեց, ականջներս հոգնեցին։ Գնացի ոստիկանություն, ասում եմ. -Ինձ սպառ նում են։ -Ասում են, ո՞վ։ Ասում եմ,- քաղաքացի Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկաններս նայում են իրար երես։ Թե բա,-

պատկերավոր լինելու համար է ասել։ Ասում եմ,- ի՞նչ իմանամ, ես սև շոր հագնել շատ եմ սիրում, բայց այժմ արդեն վախենում եմ։ Քնում եմ` գիշերը երազումս սև շորերով վազում եմ, Նիկոլը հետևիցս, արթնանում եմ, աչքիս Նիկոլն է երևում։ Ոստիկանները թե բա,- համեցեք բաժանմունքի պետի մոտ։

Գնացել եմ, էս պետն ասում է,- մի վախեցեք, Փաշինյանն ուղղակի ձևի համար է ասել։ Ասում եմ,- բայց ասել է ու իմ մեջ վախ է մտել։ Թե բա,- հանգիստ գնացեք։ Ասեցի,- եթե ինձ հետ բան պատահի, եթե Նիկոլը ինձ վն ասի, տեր ե՞ք։
Թե բա,- էս Ձեզ թուղթ, էս էլ գրիչ )))))))

Ասեմ, իմանաք. բնականաբար գործ չհարուցեցին, սակայն Նիկոլը թարգեց էդ սպառն ալիքը օրումեջով ասելը։ Այժմ «ամեն գիշեր մու րճ եմ տեսնում … ես վազում եմ, Նիկոլը մու րճով հետևիցս … ռոմանտիկաաա » )))))))