«Նախարար տղա ես, հելի, արի, արա՛, քո ժողովուրդն ենք, քեզ ենք ընտրել»․ գյուղացին՝ Պապիկյանին

«Նախարար տղա ես, հելի, արի, արա՛, քո ժողովուրդն ենք, քեզ ենք ընտրել»․ գյուղացին՝ Պապիկյանին

Ինչպես արդեն հայտնել ենք, Արմավիրի մի շարք համայնքների բնակիչներ առավոտից փակել են Երևան- Արմավիր ճանապարհը։ Գյուղացիները մի շաբաթ է ոռոգման ջուր չունեն։

«Առավոտվա ժամը 10-ից փակել ենք ճանապարհը։ Ոստիկանները էկան, ասին՝ զանգել ենք, հեսա կգան, էս 3 ժամ ա՝ չկա։ Նստել են իրանց կաբինետները, էս խեղճ ոստիկաններին հանել, ուղարկել են մեր վրեն»,- լրագրողների հետ զրույցում Արմավիրի մարզպետի և ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի մասին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Խի՞ ես ոստիկանի ուղարկել ստեղ, որ ես կռիվ սարքե՞մ: Նախարար տղա ես, հելի, արի, արա՛, քո ժողովուրդն ենք, քեզ ենք ընտրել, խի՞ ես ոստիկանին ուղարկել․․․ Ես չեմ ուզում ոստիկանի հետ կռիվ անեմ, ես թուրքի հետ եմ կռիվ արել»,- ասաց տղամարդը: