Ուղիղ Տասը Տարի Առաջ Ծանոթացանք․․․ Շնորհակալ Եմ, Որ Ինձ Կինոյի Աղջիկ Դարձրեցիր․․․ Իմ Արքայազն»․ Անահիտ Կիրակոսյանը Ռոմանտիկ Տեսանյութ Է Հրապարակել

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը վայելում է իր հանդիսատեսի անսահման սերը։ Իհարկե, դրանում մեծ է դերասանուհու պրոֆեսիոնալիզմը, սակայն նրան առաջնահերթ սիրում են նրա անմիջականության շնորհիվ։

Նա իր երկրպագուների հետ մաքսիմալ անկեղծ է։ Անկեղծ է թե՛ բեմում, թե՛ կյանքում, առօրյա շփումներում, ինչը Անահիտի երկրպագուները շատ բարձր են գնահատում։

Դերասանուհին հաճախ է ընտանեկան դրվագներով կիսվում և ցույց տալիս, թե որքան երջանիկ են նրանք՝ միգուցե և օրինակ և մոտիվացիա լինելով մյուսների համար։ Այս անգամ Անահիտը հետևորդներին պատմել է, որ տասը տարի առաջ հենց այս օրը ծանոթացել է իր ամուսնու հետ։

Զույգը օրը նշանավորել է ռոմանտիկ ընթրիքով։ Անահիտը իր սոցհարթակում մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք վայելել իրենց օրը։ Բացօթյա ռեստորանում դերասանուհին ամուսնու հետ պարում էր, երբ ամուսինը ծաղկեփնջով ծնկի իջավ՝ վերհիշելով տարիներ առաջ այդ օրը։ Անահիտը հուզված էր։

Դերասանուհին տեսանյութին կից գրել է․ «Ուղիղ տասը տարի առաջ օգոստոսի հինգին ծանոթացանք․․․ Շնորհակալ եմ, որ ինձ կինոյի աղջիկ դարձրեցիր․․․ Իմ արքայազն»։