ՊՆ-Ն՝ 2 Անհետ Կորած Զինծառայողների Մասին

iPress.am- «Հայկական կողմը, 2 օր առաջ մոլորված զինվորականների՝ Ադրբեջանում գտնվելու մասին ինֆորմացիա չունի։

Որոնողական աշխատանքները այս պահին էլ շարունակվում են», – այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

Տեղեկացնենք, որ Infoport լրատվականը հղում անելով ՊՆ-ում իր աղբյուրներին,

լուր էր տարածել, որ ՀՀ տարածքում օրերս կորած 2 հայ զինծառայողները ողջ են և նրանք հայտնվել են ադրբեջանական կողմում և ըստ աղբյուրի,

ներկայումս բանակցություններ են վարվում նրանց՝ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։