«Պռոշներդ լցրա՞ծ ա, Անդրյուշա». Նարեկ Մակարյանը սկանդալային հարց է ուղղել Անդրեին ուղիղ եթերի ժամանակ

 

Starnews.am-ը գրում է.

Երեկ Անդրեն պատռած պաստառից հետո ինստագրամյան էջում ուղիղ հեռարձակմամբ էր հանդես եկել՝ նշելով, որ տվյալ համերգը սգալու համար է, ռիթմիկ երգեր չեն հնչելու, նույնիսկ սիրո մասին կատարումներով հանդես չի գալու:

Starnews-ի աչքից չի վրիպել, որ Անդրեի ինստագրամյան ուղիղ եթերին հետևում էր նաև երգիչ Նարեկ Մակարյանը, ով, ի դեպ, նաև անմասն չի մնացել մեկնաբանություն թողնելուց:

«Պռոշներդ լցրա՞ծ ա, Անդրյուշա»,- հարցրել էր երգիչը:

Թե ինչու էր Նարեկը որոշել իրեն տանջող հարցի պատասխանը հենց այս տարբերակով ստանալ և թե որքանով էր նպատակահարմար նման հարցադրում անել այն դեպքում, երբ խոսվում էր զոհված զինծառայողի հոր կողմից Անդրեի պաստառը պատռելու և այդ լուրջ թեմայի վերաբերյալ Անդրեն մեկնաբանություն էր տալիս, թողնում ենք մեր ընթերցողների հայեցողողությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: