«Վանի սիսեռապուրի» պատրաստման եղանակն ու բուժիչ նշանակությունը
«Վանի սիսեռապուրի» բուժիչ հատկությունները և պատրաստման եղանակը.
Անհրաժեշտ բաղադրիչները
Նախապես 8-10 ժամ ջրում պահած սիսեռ 250գ.
գառան միս՝ 300գ, գլուխ սոխ՝ 120գ, լոլիկ՝ 150g.
մարվանդակի ճաղ(քարաուզ)՝ 40գ.
կանաչ ոլոռ՝ 50գ.
հալած յուղ կամ բուսական յուղ120գ .
գազար՝ 40գ.
գետնախնձոր(կամ կարտոֆիլ)՝ 100գ.
թարմ քաղցր բիբար՝ 40գ.
սև սալորի չիր՝ 20գ.
կարմիր և սև պղպեղ, աղ.
թարմ կամ չոր ծոթրին(ծիթրոն), համեմ, սամիթ.
ալյուր՝ 40գ.
Պատրաստման եղանակը
Գառի միսը լավ խաշել, ապա հանել և դնել մի կողմ: Եռացող արգանակի մեջ լցնել թրջաց սիսեռը և թողնել մինչև եփելը: Այնուհետև ավելացնել լվացած և կտրտած գազարը, մարվանդակի ճաղը, գետնախնձորը(կամ կարտոֆիլը), թարմ քաղցր բիբարը, սև սալորի չիրը(վերջինս կարելի է փոխարինել մանր կտրտած 25գ սերկևիլով):
Գետնախնձոր(կամ կարտոֆիլ) եփելուց հետո լցնել աղը, կարմիր և սև պղպեղը, ալրախյուսը: Այնուհետև գլուխ սոխով և կեղևահան արած, կտրտած լոլիկով պատրաստել սոխեռած, լցնել ապուրի մեջ, ավելացնել գառի միսը և կանաչ ոլոռը:
Մատուցելիս ավելացնել մանր կտրտած կանաչին:
Բուժիչ նշանակությունը
Նպաստում է արյան ճնշման կարգավորմանը, պարբերական գլխացավերի անցկացմանը, օգտակար է սրտային հիվանդությունների դեպքում: